Լիմասոլի Աղի լիճ
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կիպրոս | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 0 մ | |
Ավազանի մակերեսը | 10.65[1] կմ² | |
Ամենամեծ խորությունը | 1[2] մ | |
Միջին խորությունը | 0.5 մ | |
Վիքիպահեստում |
Լիմասոլի աղի լիճ (հուն․՝ Αλυκή Λεμεσού, հայտնի է նաև Ակրոտիրի աղի լիճ անվամբ հուն․՝ Αλυκή Ακρωτηρίου), Կիպրոս կղզու ներքին ջրային ամենամեծ տարածքը, գտնվում է Մեծ Բրիտանիայի մերձծովյա Ակրոտիրի և Դեկելիա տարածքներում։
Լիճը գտնվում է Լիմասոլ քաղաքի հարավ-արևմուտքում, և մակերեսը կազմում է 10,65 կմ2։ Լճի ամենացածր կետը գտնվում է ծովի մակարդակից -2,7 մետր, առավելագույն խորությունը մոտ 1 մետր է[2]։ Ըստ երկրաբանների՝ լիճը ձևավորվել է Կիպրոսի ցամաքային ափի և հարավում գտնվող փոքրիկ կղզու միացման արդյունքում, դրա համար այժմյան լճի մի մասը եղել է ծովային նեղուց[3]։
Լիճը համարվում է Միջերկրական ծովի արևելքի ամենակարևոր ջրաճահճային տեղանքներից մեկը։ Շնորհիվ այն փաստի, որ լճի տարածքի ավելի քան 50 տոկոսի խորությունը չի գերազանցում 30 սմ, գրավում է հազարավոր ճահճային թռչունների, որոնք կանգ են առնում Աֆրիկայից Եվրոպայից սեզոնային չուերի ընթացքում։ «Birdlife International»-ը նշում է, որ 2000-ից մինչև 20000 վարդագույն ֆլամինգոները (Phoenicopterus roseus) ձմեռային ամիսներն անց են կացնում Լիմասոլի Աղի լճում[4]։
2003 թվականին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լճի մոտ որոշեց կառուցել 2 հսկայական ալեհավաքներ Մերձավոր Արևելքի ռադիոլսումների համար[5]։ Տեղական և եվրոպական բնապահպանները մտահոգվում են, թե այդ ալեհավաքները կարող են բացասական ազդել լճի էկոհամակարգի վրա[6][7][8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լիմասոլի աղի լիճը Այլա Ֆիլայից
-
Տեսարան Այլա Ֆիլայից
-
Տեսարան Պանա Պոլեմիդայից
-
Տեսարան Պանա Պոլեմիդայից
-
Տեսարան Ակրոտիվի աղի լճից
-
Լիմասոլի աղի լիճ
-
Տեսարան Այլա Ֆիլայից
-
Լիմասոլի աղի լիճ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Annotated Ramsar List: Cyprus
- ↑ 2,0 2,1 Σημαντικές Περιοχές για τα Πουλιά της Κύπρου (Important areas for the Birds of Cyprus), by Ζώτος Σάββας. Birdlife (Cyprus) booklet publication
- ↑ School of Ocean and Earth Science, National Oceanography Centre, Southampton University [1]
- ↑ Birdlife International [2] Արխիվացված 2009-01-03 Wayback Machine
- ↑ Britain got ‘one-time-only’ deal on antennae (Cyprus Mail archive article - Friday, December 3, 2004) [3]
- ↑ EFGP 3rd Congress, Berlin, Germany, 17–19 May 2002 Adopted resolution Cyprus: British military antennas. [4] Արխիվացված 2006-10-12 Wayback Machine
- ↑ Birdlife Cyprus Newsletter [5] Արխիվացված 2006-11-07 Wayback Machine
- ↑ Ramsar mission report, Akrotiri Wetland Complex, Cyprus, 17–21 June 2002 [6]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմասոլի Աղի լիճ» հոդվածին։ |
|